Երևանում խորհրդային կենցաղի առարկաների ցուցահանդես է բացվել

https://arm.sputniknews.ru/20251010/erevanum-khvorhrdajin-kencaghi-ararkaneri-cucahandes-e-bacvel-94506214.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94503412_72:0:1209:853_1920x0_80_0_0_24e300f1cd28c38fcf932c7abf916d5d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ցուցահանդես, երևան, խսհմ, «մոսկվայի տուն»

ցուցահանդես, երևան, խսհմ, «մոսկվայի տուն»

Բաժանորդագրվել

Երևանի Պատմության թանգարանի տնօրենը կարծում է, որ ցուցադրությունը հետաքրքրություն կառաջացնի նաև մայրաքաղաքի հյուրերի շրջանում, որոնք ժամանել են Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններից:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանում բացվել է խորհրդային ինտերիերի և կենցաղի առարկաների ցուցահանդեսը, հաղորդում է Երևանում Մոսկվայի տան մամուլի ծառայությունը:

«Երևանի բնակիչների՝ ԽՍՀՄ-ի ժամանակների ինտերիերի և կենցաղի իրերը, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում մայրաքաղաքի տարբեր պրոֆիլի գործարաններում արտադրված արտադրանքը ներկայացված են Երևան քաղաքի պատմության թանգարանի «Հուշեր խորհրդային Երևանի բնակարանից» ցուցահանդեսում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը, մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը, բացելով ցուցադրությունը, ընդգծել է, որ ցուցահանդեսը կոչված է ցույց տալ խորհրդային Երևանի կյանքի և արդյունաբերության ամբողջական պատկերը՝ լուսաբանելով մայրաքաղաքի սոցիալական, արդյունաբերական և մշակութային պատմության կարևոր և պրոգրեսիվ շրջանը:

«Մենք այդ ցուցանմուշները հավաքում էինք մի քանի տարի շարունակ, և ահա այսօր՝ մեր սիրելի մայրաքաղաքի 2807-ամյակին ընդառաջ, որոշեցինք դրանք ներկայացնել հանրության ուշադրությանը։ Ի դեպ, մենք բազմաթիվ բացառիկ ցուցանմուշներ ունենք, որոնք հանրությանը ներկայացվում են առաջին անգամ, օրինակ՝ Վլադիմիր Լենինի խորհրդանշական նամակը Հայաստանի, Վրաստանի և Կովկասի մյուս հանրապետությունների կոմունիստներին, 1930-36 թթ. Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ննջասենյակի կահույքը և այլ հազվագյուտ իրեր»,-նշել է նա։

Նրա կարծիքով՝ ցուցահանդեսի այցելուները անցած օրերի բարի և նոստալգիկ զգացողություններ կունենան։

Leave a Comment