Ի՞նչ է հայտնաբերվել կալանավայրերում՝ ստուգումների արդյունքում

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են․

«2025 թվականի սեպտեմբերի ընթացքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, հատուկ նշանակության և ուղեկցումների բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է․

67,336 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

158 բջջային հեռախոս,

187 բջջային հեռախոսի պարագա,

10 wi-fi սարք,

27 կտրող-ծակող առարկա,

տնային պայմաններում պատրաստված 146,89 լիտր ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից»։

Leave a Comment