Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Toyota մակնիշի մեքենան և մարդատար «Գազել»-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տվյալներով՝ «Գազելը» սպասարկում էր Սպիտակ-Վանաձոր երթուղին։