Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թունելի վերջում լույս երևաց
Գագիկ Սարգսյանի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքի։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հաշվի առնելով պաշտպան Մկրտիչ Դավթյանի ծանրակշիռ փաստարկները, այդ թվում՝ առողջական լուրջ խնդիրները, բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ կիրառելու այլընտրանքային խափանման միջոց, տվյալ դեպքում՝ գրավ, տնային կալանք և բացակայելու արգելքը համակցված։
«Գագիկ Սարգսյանին մեղսագրված արարքն ընդամենը շինծու, պատվերով կարված գործ է, և առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Ուստի այս պայմաններում իմ պաշտպանյալին անազատության մեջ պահելը, նման հիվանդությունների առկայության պայմաններում, կարող եմ վստահորեն ասել, որ սա ոչ թե կալանք է, այլ խոշտանգում, և կալանքը որպես պատիժ է կիրառվում», — իր խոսքում ընդգծեց պաշտպան Մկրտիչ Դավթյանը։
Հիշեցնեմ, որ Գագիկ Սարգսյանը կալանավորված է արդեն ավելի քան մեկուկես տարի՝ 2024 թ. մարտի 13-ից։
Հիշեցնենք, որ Գագիկ Սարգսյանը կալանավորվել էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու համար։