Դասական երաժշտությունը և ռաբիզը տարբեր են, որքան սերն ու պոռնոգրաֆիան։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը։
Լևոն Սարդարյանն ու երգիչը զրուցում են մշակույթի, երաժշտության, հանրային ընկալումների մասին։ Թումանյանի խոսքով՝ Արևելքն ունի իր կոնկրետ մեղեդիները, իսկ ռաբիզի դեպքում ինչ-որ բաներ «կպցրել են» իրար, բայց դա մշակույթ կոչվել չի կարող:
Նրա խոսքերով՝ դասական երաժշտությունն ու ռաբիզը նույնքան տարբեր են, որքան պոռնոգրաֆիան՝ համեմատվելով Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության հետ։