Թունավորվել են փքաբլիթից ու լահմաջոյից․ Արմավիրի ԲԿ դիմած 9 անձից 4-ը հոսպիտալացվել է

https://arm.sputniknews.ru/20251010/tunavvorvel-en-pqablitic-u-lahmajvojic-armaviri-bk-dimats-9-andzic-4-y-hvospitalacvel-e-94483540.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_36:0:1013:733_1920x0_80_0_0_0437138ecef5a467a10b5721d87e5136.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թունավորում, թունավորում արմավիրում, սնունդ, սննդամթերք

թունավորում, թունավորում արմավիրում, սնունդ, սննդամթերք

Բաժանորդագրվել

Նախորդ ամիս ևս սննդային թունավորման դեպք էր գրանցվել Արմավիր քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Ամրավիրում սննդային թունավորման դեպք է գրանցվել, բժշկական կենտրոն 9 քաղաքացի է դիմել։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, նախօրերին՝ երեկոյան ժամը 22-23-ն ընկած հատվածում Արմավիրի ԲԿ են դիմել 9 քաղաքացի՝ «սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ:

Կենտրոն դիմածներից 4-ը հոսպիտալացվել են, իսկ 5-ը ստացել են ամբուլատոր բուժում։

Թունավորված քաղաքացիները հայտնել են, որ կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից գնված լահմաջո և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ»։

«Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության»,- հայտնում են տեսչական մարմնից։

Նշենք, որ ևս 2 թունավորման դեպքեր գրանցվել էին սեպտեմբերին, որոնցից մեկը կրկին Արմավիրում։

Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ «Արմավիր գարդեն» սրճարանի գործունեությունը կասեցվել է, քանի որ 12 քաղաքացիներ այնտեղ ուտելուց հետո բուժօգնության էին դիմել սննդային թունավորմամբ, նրանցից 8-ը հոսպիտալացվել էին։ Նրանք կերել էին հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա։ Նմուշառված սննդամթերքում հայտնաբերվեցին մանրէաբանական շեղումներ։

Leave a Comment