Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը

Օսլոյում հայտարարվել
է, թե ով է 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը։ Մրցանակը շնորհվել
է Մարիա Կորինո Մաչադոյին՝ «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու
անխոնջ աշխատանքի և պայքարելու համար, որ բռնապետությունից ժողովրդավարություն անցումը
լինի արդար և խաղաղ»։

Մաչադոն
եղել է Վենեսուելայի խորհրդարանի անդամ, 2012 թվականին նա հավակնել է նախագահի
պաշտոնին։ 2014 թվականին եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ
բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը։ 2024 թվականին Մաչադոն, մնալով
Վենեսուելայում, բայց ստիպված լինելով թաքնվել, դարձել է Անդրեյ Սախարովի անվան
«Մտքի
ազատության համար
» մրցանակի դափնեկիր, որը շնորհում է Եվրախորհրդարանը։ Մրցանակը
Մաչադոյի հետ կիսել է մեկ այլ վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ Էդմունդո
Գոնսալեսը։

 Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ էր ձգտում
արժանանալու Խաղաղության Նոբելյան մրցանակին: Ինչպես հայտնել է
Bloomberg-ը, Թրամփն ասել է, որ եթե մրցանակն
իրեն չտրվի՝ դա
«մեծ վիրավորանք կլինի մեր երկրի համար»:

 

 

 

 

 

Leave a Comment