Նուբարաշենի աղբավայրի մոտ ուղեփակոց կտեղադրվի, որպեսզի իմանան, թե ինչ մեքենաներ են մտնում այնտեղ

Նուբարաշենի աղբավայրի մոտ ուղեփակոց կտեղադրվի, որպեսզի իմանան, թե ինչ մեքենաներ են մտնում այնտեղ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրագանգել է Նուբարաշենի աղբավայրի մոտ ուղեփակոց տեղադրել, որպեսզի իմանան, թե ինչ մեքենաներ են մտնում այնտեղ։ Նա այդ մասին հայտարարել է աղբավայրի տարածք կատարած այցի ժամանակ։ Տեսագրությունը հրապարակել է shamshyan.com–ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում է աղբավայրից բարձրացող ծխի մեծ ամպը։

Քաղաքապատը հրահանգել է նաև, որ աղբավայրի պահակներին միանան Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները։

«4 հոգի իրենք են, հասարակական կարգից ևս 6 հոգի կգա, շլագբաում կդրվի, հստակ ավտոյի համարով ու անունով կիմանանք` ով ա մտնում, ով ա դուրս գալիս»,– ասել է Ավինյանը։

Նշենք, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է։

 

Leave a Comment