Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, Պուտինը սխալվել է. Գևորգ Պապոյանը փաստ է հրապարակել




 

Հայկական ժամանակ. ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվերից էին խոսում։


 


«Հիմա մեր ու Հայաստանի միջև որքա՞ն է ապրանքաշրջանառությունը բարձրացել»,- հետաքրքրվել էր Պուտինը։


 


«Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար է»,- պատասխանել էր Փաշինյանը։


 


«Ո՛չ, ավելին է»,- հակադարձել էր ՌԴ նախագահը։


 


Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե անցած տարի մոտ 9 միլիարդ էր, իսկ Պուտինն անդրդվելի էր, պնդել էր՝ ավելի շատ է։


 


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փաստեր է հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել։


 


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,- գրել է Պապոյանը։


 


 


Leave a Comment