«Վերադարձեք կանոնական դաշտ»․ Տ․ Արամը և Տ․ Տարոնը չեն ներկայացել Մայր Աթոռի հանձնախմբի նիստին

Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։

Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։
Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ։

Պարույր ավագ քահանա Ավետիսյան
Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի գործավար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

—00—ԼԱ

 

 

Leave a Comment