Որ ոլորտներում են ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերը․ ՎԿ-ի տվյալները

2025 թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 295,933 դրամ։

Factor.am-ն ուսումնասիրել է նշված ժամանակահատվածում գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք հրապարակում է Վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5,5% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,9%-ով և կազմել 227,791 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5,5%-ով և կազմել 322,223 դրամ։

Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակում նաև ոլորտների մասին, որտեղ աշխատավարձերը բարձր են։ Դրանք են՝

-Տեղեկատվություն և կապ,
-Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը,
-Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունը։

Այս ոլորտներում աշխատավարձերը զգալիորեն գերազանցում են միջին հանրապետականը։

Ամենացածր աշխատավարձերը շարունակում են արձանագրվել հետևյալ ոլորտներում․

-Կացության և հանրային սննդի կազմակերպում,
-Սպասարկման այլ ծառայություններ,
-Կրթություն։

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment