ՆԳՆ-ից հայտնում են, որ կարգապահական խախտումների համար ոստիկաններ են ազատվել աշխատանքից. «Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները, որոնք մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը»: