Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայաստանի ամենամեծ աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։ Վաղ առավոտից հրդեհի թանձր ծուխը չի ցրվում։ Թե ինչից է բռնկվել հրդեհը և ինչ ծավալների է հասնում՝ պաշտոնական հաղորդագրություն չկա։ Այս պահին քաղաքի տարբեր հատվածներից տեսանելի են ծխի ամպերը։