Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.10.2025 | 11:16

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Հանդիպումը սկսվել է անդամ երկրների ղեկավարների լուսանկարահանման արարողությամբ։

Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը բացել է ԱՊՀ գագաթնաժողովը։ Ելույթից հետո Տաջիկստանի նախագահը խնդրել է մամուլին լքել նիստերի դահլիճը, գագաթնաժողովը շարունակվում է փակ դռների հետևում։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment