Իրավապահ համակարգում քննարկվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարեցման հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքները՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը և դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում չեն հաղթահարել հիմնավոր կասկածի շեմը։
Թերթի պնդմամբ՝ հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի երկարեցման երրորդ միջնորդությունը:
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, նա մեղադրանքը չի ընդունում: Կարապետյանը օգոստոսին հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝
