Հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։

Հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը ներկայացրել է պատկերը։

Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։

Հոկտեմբերի 9-ին ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել հետևյալ օդերևութաբանական կայաններում․

  • Վանաձոր – 27.6°C (27.2°C՝ 2003թ.)
  •  Ստեփանավան – 27.0°C (26.8°C՝ 2016թ.)
  •  Տաշիր – 24.8°C (24.6°C՝ 2003թ.)
  •  Արթիկ – 23.5°C (23.0°C՝ 2016թ.)
  •  Ամասիա – 21.7°C (21.3°C՝ 2003թ.)
  •  Ճամբարակ – 23.8°C (23.0°C՝ 2016թ.)
  •  Սևան ՀՕԴ – 22.6°C (21.7°C՝ 2003թ.)
  •  Մասրիկ – 22.9°C (22.5°C՝ 2004թ.)
  •  Մարտունի – 24.1°C (23.0°C՝ 2003թ.)
  •  Շորժա – 24.0°C (21.0°C՝ 2016թ.)
  •  Գավառ – 23.5°C (23.2°C՝ 2003թ.)
  •  Սեմյոնովկա – 20.8°C (19.3°C՝ 2016թ.)
  •  Հրազդան – 23.9°C (23.5°C՝ 2016թ.)
  •  Ֆանտան – 23.2°C (22.8°C՝ 1943թ.)
  •  Ապարան – 22.0°C (21.8°C՝ 2003թ.)
  •  Ուրցաձոր – 31.8°C (30.0°C՝ 2003թ.)
  •  Աշտարակ – 30.0°C (28.0°C՝ 2016թ.)
  •  Եղվարդ – 27.3°C (25.3°C՝ 2016թ.)
  •  Արմավիր – 30.5°C (28.5°C՝ 2024թ.)
  •  Արարատ – 31.3°C (30.6°C՝ 2003թ.)
  •  Արտաշատ – 31.0°C (29.0°C՝ 2016թ.)
  •  Աէրոլոգիական – 30.0°C (29.0°C՝ 2016թ.)
  •  Անանաուն լ/ք – 23.0°C (21.6°C՝ 2003թ.)
  •  Արենի – 32.0°C (31.0°C՝ 2003թ.)
  •  Ջերմուկ – 23.2°C (22.1°C՝ 2003թ.)
  •  Մեղրի – 34.5°C (32.5°C՝ 2019թ.)
  •  Սիսիան – 26.2°C (24.8°C՝ 2003թ.)
  •  Պուշկինի լ/ք – 19.6°C (19.1°C՝ 2003թ.)
  •  Ամբերդ – 20.1°C (19.6°C՝ 1945թ.)
  •  Որոտան – 19.7°C (17.8°C՝ 2001թ.)

Leave a Comment