Որպես COP17-ը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը նպատակ ունի բարձրացնել կենսաբազմազանության կորստից և շրջակա միջավայրի աղտոտումից առավել տուժածների, մասնավորպես՝ կանանց խնդիրները


ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի շրջանակներում, օրակարգի 26-րդ՝ «Կանանց առաջխաղացում» կետի ներքո, ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ կառավարությունը հետևողականորեն ներառել է գենդերային հարցերը ազգային զարգացման բոլոր օրակարգերում։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:


«Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակվել են՝ չնայած աննախադեպ մարտահրավերներին, այդ թվում՝ 2023թ․ փախստականների հետ կապված ճգնաժամին: Նշվել է, որ որպես Կենսաբազմազանության վերաբերյալ կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) 17-րդ նիստը 2026թ. հյուրընկալող երկիր՝ Հայաստանը նպատակ ունի բարձրացնել կենսաբազմազանության կորստից և շրջակա միջավայրի աղտոտումից առավել տուժածների, մասնավորպես՝ կանանց խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ3

Leave a Comment