Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-21-ը կգործուղվի Շվեյցարիա՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրություններից:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ու ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Leave a Comment