Ալեն Սիմոնյանն իր պատվիրակությամբ մեկնում է Շվեյցարիա


Քաղաքականություն


Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի  19-21-ը կգործուղվի Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ու ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:


Leave a Comment