Շորժա-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԶԼՄ

Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 18։25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 անձ տեղում մահացել է, 5-ը տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Leave a Comment