https://arm.sputniknews.ru/20251009/gazaji-veraberjal-hamadzajnagiry-der-chi-stvoragrvel-vorvosh-taradzajnutjunneri-pattsharvov-hamas-94442680.html
Գազայի վերաբերյալ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել որոշ տարաձայնությունների պատճառով. ՀԱՄԱՍ
Գազայի վերաբերյալ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել որոշ տարաձայնությունների պատճառով. ՀԱՄԱՍ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտնել էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի գործարքի առաջին փուլի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման… 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T20:34+0400
2025-10-09T20:34+0400
2025-10-09T20:34+0400
գազայի հատված
համաս
հրադադար
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86969774_0:84:1600:984_1920x0_80_0_0_f00f79856da012837eb576deb6818250.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը դեռ չի ստորագրվել պաղեստինցի բանտարկյալների մի շարք անունների շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբանանում պաղեստինյան շարժման ներկայացուցիչ Վալիդ Քիլանին։Հիշեցնենք` հոկտեմբերի 8–ի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Նա նշել է, որ շուտով պատանդները կվերադառնան տուն, իսկ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի մինչև համաձայնեցված գիծ։ Թրամփը սա անվանել է «մեծ օր արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար»:Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են. Գազայի բնակիչները տոնում են հրադադարըԳործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս պայմանավորվածությունն անվանել է «Իսրայելի ազգային և բարոյական հաղթանակը»։ՀԱՄԱՍ-ը հաստատել է պայմանավորվածությունները և շնորհակալություն հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային միջնորդության համար: Շարժումը երախտագիտություն է հայտնել Թրամփին իր ջանքերի համար և միջազգային հանրությանը հորդորել է ապահովել Իսրայելի կողմից պայմանագրի պայմանների կատարումը: ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքներից, այդ թվում` անկախության իրավունքից, և հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու գործընթացը կիրականացվի միջազգային հսկողության ներքո:Գազայի շուրջ բանակցությունների ժամանակ քննարկվել են Իսրայելի զորքի հետքաշման քարտեզները
գազայի հատված
իսրայել
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86969774_89:0:1512:1067_1920x0_80_0_0_481da0ec6f09e4b537c93782a4ef1b1d.jpg
գազայի հատված, համաս, հրադադար, իսրայել
գազայի հատված, համաս, հրադադար, իսրայել
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտնել էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի գործարքի առաջին փուլի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:
«Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը դեռ չի ստորագրվել պաղեստինցի կալանավորների ցուցակի շուրջ տարաձայնությունների պատճառով, խոսքը առաջնորդների մասին է, որոնց ենթադրվում է ազատ արձակել իսրայելական բանտերից։ Նրանց թվում են Մարվան Բարգուտին, Աբդուլլահ Բարգուտին, Ահմեդ Սաադաթը, Իբրահիմ Համիդը և Հասան Սալաման»,-ասել է Քիլանին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8–ի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Նա նշել է, որ շուտով պատանդները կվերադառնան տուն, իսկ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի մինչև համաձայնեցված գիծ։ Թրամփը սա անվանել է «մեծ օր արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար»:
Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս պայմանավորվածությունն անվանել է «Իսրայելի ազգային և բարոյական հաղթանակը»։
ՀԱՄԱՍ-ը հաստատել է պայմանավորվածությունները և շնորհակալություն հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային միջնորդության համար: Շարժումը երախտագիտություն է հայտնել Թրամփին իր ջանքերի համար և միջազգային հանրությանը հորդորել է ապահովել Իսրայելի կողմից պայմանագրի պայմանների կատարումը: ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքներից, այդ թվում` անկախության իրավունքից, և հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու գործընթացը կիրականացվի միջազգային հսկողության ներքո: