Կիևը Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի, եթե նա Tomahawk հրթիռներ մատակարարի Ուկրաինային․ Զելենսկի

Կիևը Դոնալդ Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի, եթե նա Tomahawk հրթիռներ մատակարարի Ուկրաինային և օգնի Ռուսաստանի հետ հրադադարի հաստատման հարցում:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է հրթիռներ տրամադրել, սակայն նախքան դա անելը պետք է քննարկի Զելենսկու հետ, թե Ուկրաինան ինչպես է պատրաստվում օգտագործել դրանք։

Leave a Comment