Փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն՝ մոտ 2 կմ իջեցնելով սարալանջից


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։46-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դիտումների քանակ1

Leave a Comment