Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի․ դահլիճում ուրախության մթնոլորտ է

Դատավոր Կարեն Ֆարխոյանը Բագրատ Սրբազանի և մյուս 17 կալանավորների գործով մեղադրյալ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխեց՝ սահմանելով տնային կալանք և գրավ, ինչը դատական նիստերի դահլիճում ուրախության առիթ հանդիսացավ։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ պետք է արձանագրել՝ եթե դատարանն այս փուլում չի դադարեցնում հետապնդումը, ապա նույնիսկ եթե հետագայում արադարացման դատական ակտ է կայացնում՝ ստացվում է, որ այս ամբողջ ժամանակահատվածում անձինք հանիրավի գտնվել են անազատության մեջ․ «Եթե նրանք եկած լինեին նոռմալ քրեական գործով, վստահ իրենց ապացույցների վրա, ապա դատարանի դահլիճում նման նյարդային արձագանքները մենք չէինք տեսնի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a Comment