«Mercedes»-ը Գյումրիում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 60-ամյա Արայիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոեմեքենայով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:  ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Մ.-ն է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

—00—ԼԱ

Leave a Comment