Միլանի «Ինտերը» նախատեսում է հաջորդ ամռանը երիտասարդացնել թիմի ներկա կազմը։ Այս մասին հայտնում է լրագրող Պասկուալե Գուարոն։
Գուարոյի տեղեկություններով՝ ակումբը մտադիր է մեծ «մաքրում» կատարել պաշտպանությունում․ հաջորդ ամռանը «ներաձուրիները» հրաժեշտ կտան պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբիին, Մատեո Դարմյանին և Ստեֆան դե Վրեյին։
Խաղացողներն այժմ համապատասխանաբար 37, 35 և 33 տարեկան են։ «Ինտերը» Ա Սերիայի ընթացիկ մրցաշարային աղյուսակում վեց տուրից հետո 12 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։
Քրիստիան Կիվուն գլխավորում է թիմը այս տարվա ամռանից՝ փոխարինելով Սիմոնե Ինձագիին, որը այժմ գլխավորում է սաուդական «Ալ-Հիլալը»։