Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր։ Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին, երկու երկրների միջև ուղիղ չվերթի գործարկման հնարավորությանը։ Դեսպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառավարության կողմից իրականցվող ծրագրերը։