NewsPress.am | Դավաճանության գինը. Աննա Աբրահամյան

Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Վերջին երկու տարիներին Իսրայելը Գազայի ներսում օգտագործել է դավաճանների։ Նրանց հատ հատ ընտրել են, վերածել խմբավորումների, զինել, մարզել, տրամադրել են բոլոր անհրաժեշտ լոգիստիկան, որպեսզի սրանք ներսից կռվեն Համասի ուժերի դեմ ու առհասարակ՝ քաոս ու շփոթ ստեղծեն ցեղասպանության ճիրանում գտնվող անպաշտպան պաղեստինցիների շրջանում։ 

 

Այդ ամենի դիմաց նրանց թե՛ շռայլաբար գումարներ են նվիրվել և թե՛ տրամադրվել է չափազանց ճոխ սնունդ, որպեսզի սովամահ լինող պաղեստինցիները նայեն ու իմանան Իսրայելի տակ կզելու դիմաց ինչ կյանք իբրև թե կարող են ապրել։

 

Հիմա, երբ զինադադարի նոր համաձայնագիր է հաստատվել, իսրայելական մամուլը նշում է, որ զինադադարի հարցի շուրջ քննարկման ժամանակ կառավարության նիստում հարց է բարձրացվել այդ կոլլաբորացիոնիստ ուժերի փրկության մասին։

 

Առաջարկվել է, որպեսզի այդ զինված խմբավորումներին անվտանգություն ապահովվի և ապա նրանց արագ տեղափոխեն Իսրայել ու տրամադրեն փախստարան, և ապա ինտեգրեն նրանց իսրայելյան բանակի շարքերում՝ ի նշան նրանց մատուցած ծառայության։ Կառավարության կազմը կտրականապես մերժել է առաջարկը՝ տալով հետևյալ հարցադրումը.

 

«Իսկ իրենց ո՞վ էր խնդրել կամ պարտադրել Համասի դեմ կռվել։ Իրենք կամավոր են նման որոշում կայացրել, թող կամավոր էլ պատասխանատվություն կրեն իրենց որոշման համար»։

 

Կոկոլ եթիմ անտեր, ու քեզ օգնող չԸնդդիմադիր պիտուխներ, ձեր համար եմ գրել։

 

Անգամ եթե հրադադարին չհաջորդի մշտական խաղաղություն, զուտ առաջին էտապի՝ գերիների փոխանակման փուլում, պաղեստինյան ազատագրական շարժման տարբեր ներկայացուցիչ խմբեր այդ դավաճանների հարցը լուծելու են այնպես, ինչպես հասնում է դավաճաններին – կարճ կոնկրետ գնդակահարություն, ապա նրանց ընտանիքների ունեզրկում ու վտարում»,- գրել է Աբրահամյանը` օգտագործելով «մահ դավաճաններին» և 

 

«Չաուշեսկու» հեշթեգը:

Leave a Comment