Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները կանցկացվեն 2025 թ. հունվարի 13-ից 23-ը

2025 թվականի հունվարի 13-ից 23-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվեն Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնությունները, որոնց կմասնակցեն 10-ական շախմատիստներ:

Տղամարդկանց պայքարում հանդես կգան Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Բենիկ Ագասարովը եւ Սարգիս Սարգսյանը:

Կանանց առաջնությանը մասնակցելու են Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Սյուզաննա Առաքելյանը, Մարիամ Խաչատրյանը եւ Լիլիա Դանիելյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment