Վահագն Խաչատուրյանն այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ, Ռազմաարդյունաբերողի օրվան ընդառաջ, այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե և «Դավարո» ընկերություն:


Նախագահը շրջայց է կատարել կոմիտեում, ծանոթացել աշխատանքային և շենքային նոր պայմաններին:


Նախարարը նախագահին է ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առաջիկա նախագծերը։

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի առաջիկա անելիքները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։

Դիտումների քանակ1

Leave a Comment