«ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են». Ալիև

«ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են». Ալիև

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հաջողությամբ են զարգացել այս տարի», – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱլիևըՎլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ես վստահ եմ, որ այսօր երկու երկրների հասարակություններին ուղղված մեր ուղերձները դրականորեն կընդունվեն», – ասել է Ալիևը։
Նա երկու երկրների միջև օրակարգը բնութագրել է որպես «ընդարձակ և դրական»։

«Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք՝ ձեզ և ձեր սիրելիներին, ինչպես նաև Ռուսաստանի բարեկամ ժողովրդին»,- ասել է Ալիևը։
Նշենք, որ նրանց հանդիպման մեկնարկին Պուտինը մանրամասներ էր հայտնել AZAl ինքնաթիռի կործանման հետ կապված։

Leave a Comment