Փաշինյանը Բրյուսելից կմեկնի Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու

Փաշինյանը Բրյուսելից կմեկնի Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու

9 հոկտեմբերի 2025 – 16:00 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այդ մասին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետը։

Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել հոկտեմբերի 8–ին՝ մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի հոկտեմբերի 9–ին։

Leave a Comment