Մերձավանում կատարված խուզարկություններից հետո 1 անձ է ձերբակալվել

https://arm.sputniknews.ru/20251009/merdzavanum-katarvats-khuzarkutjunneric-hetvo-1-andz-e-dzerbakalvel-94429993.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93811822_89:0:1512:1067_1920x0_80_0_0_89c2a3203bafb2139c6accca0135e09b.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մերձավան, ձերբակալություն, սպանություն

հայաստան, մերձավան, ձերբակալություն, սպանություն

Բաժանորդագրվել

Խուզարկությունների արդյունքում զենքեր են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մերձավան համայնքում կատարված խուզարկություններից հետո 1 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Երեկ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը ՔԿ–ի հետ խուզարկություններ է իրականացրել ավելի քան 30 հասցեում։

«Գործողությունների արդյունքում 1 անձ ձերբակալվել է»,– հայտնեցին ՔԿ–ից` առանց մանրամասներ նշելու։

Armlur.am-ի տվյալներով` խուզարկությունների արդյունքում զենքեր են հայտնաբերվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Leave a Comment