«Բիզնես բուկետ» ՍՊԸ-ն ծաղկաբուծության բազա կառուցելու համար կազատվի 1.4 մլն դրամի չափով մաքսատուրքից

Ֆանտան գյուղում կկառուցվի ծաղկաբուծության արտադրական բազա՝ բաց դաշտային պայմաններում

«Բիզնես բուկետ» ՍՊԸ-ն ծաղկաբուծության բազա կառուցելու համար կազատվի 1.4 մլն դրամի չափով մաքսատուրքից


ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մի շարք որոշումներ է ընդունել, որոնց թվում նաև Ֆանտան գյուղում ծաղկաբուծության արտադրական բազայի՝ բաց դաշտային պայմաններում կառուցելու համար ընկերությանը տրվող արտոնության մասին որոշումն է։


Կառավարության որոշմամբ «Բիզնես բուկետ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:


Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Չարենցավանի Ֆանտան գյուղում կառուցել ծաղկաբուծության արտադրական բազա՝ բաց դաշտային պայմաններում:


Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 270 մլն դրամի շինարարական և հողային աշխատանքների իրականացման, հումքի և հիմնական միջոցների ձեռքբերման և այլ աշխատանքների իրականացման համար։


Ներկայումս առկա է 10 աշխատատեղ, մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 210 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։


Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.4 մլն դրամ:


 

Leave a Comment