ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը… Աշոտյանն էլ սպասում է Նիկոլին բանավեճի։
Նիկոլն է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
Նիկոլն է Ստեփանակերտում նշել՝ իսկ ո՞վ է ասել,որ Արցախը գերտերություն չէ։
Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։
Նիկոլն է Արցախի պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։
Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
Նիկոլն է խոստացել՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա»: