Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին

Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին

Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին


ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին։


Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է կառավարության կայքէջում։


Ըստ տեղադրված որոշման՝ վարչապետն այնտեղ կլինի հոկտեմբերի 9-10-ը:


Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ինչպես նաև Տաջիկստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը և այլք։


Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով նախօրեին մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։

Leave a Comment