«Ալռոսա»-ից գողացված ադամանդները մաքսանենգ ճանապարհով հասել են Հայաստան. ինչ կապ կա ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի հետ. Panorama.am

Այս տարվա հունիսի 23-ին ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել էր տեղեկատվություն,  ըստ որի «Ալռոսա»-ից գողացված ադամանդները մաքսանենգ ճանապարհով հասել են Հայաստան ու հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։

Միջազգային այս սկանդալի վերաբերյալ  Panorama.am-ը  գրավոր հարցում է ուղղել Գլխավոր դատախազությանը: Երեք ամիս շարունակ Գլխավոր դատախազությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետները, որևէ կերպ չի պատասխանել հարցերին։

Օրեր առաջ Դատախազության հանրային կապերի  բաժնից կայքին հայտնել են, որ հունիսի 23-ի հրապարակման հիման վրա ուսումնասիրություն են սկսել՝ խոստանալով, որ արդյունքների մասին կտեղեկացնեն։

Leave a Comment