Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան – Պանորամա


Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․


«Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել Սաֆարյան փողոցի մայթի «օրինական զավթման» մասին, ՀՀ քննչական կոմիտեն առերևույթ հանցանք է տեսնում ՀՀ օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով և այսօրվանից նախաձեռնվում է քրեական վարույթ։


Հիշեցնեմ, որ ըստ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մայթը Ավանգարդ Մոթորսի սեփականությունն է։


Իսկ մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը»։






 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment