Ալբերտ Էյնշտեյնի ջութակն աճուրդում վաճառվել է 860 հազար ֆունտ ստեռլինգով – Armenia Today

Պատմության ամենահայտնի գիտնականներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի ջութակն աճուրդում վաճառվել է 860,000 ֆունտ ստեռլինգով, գրում է BBC-ն։

Նշվում է, որ 1894 թվականի «Զունտերեր» ջութակը, որը, ըստ ԶԼՄ-ի, Էյնշտեյնի առաջին ջութակն էր, վաճառքի է հանվել Գլոսթերշիր նահանգի Սաութ Սերնի քաղաքի «Դոմինիկ Վինթեր» աճուրդային տանը։

Փիլիսոփայության գիրքը, որն Էյնշտեյնը նվիրել էր ընկերոջը, նույնպես վաճառվել է 2,200 ֆունտ ստեռլինգով։

Աճուրդավարները կարծում են, որ միջնորդավճարը ավելացնելուց հետո վաճառքը կարող է լինել ամենաբարձրը մի ջութակի համար, որը չի պատրաստվել Ստրադիվարիուսի կողմից։

Նշվում է, որ շատերին հայտնի չէր, որ Էյնշտեյնը ջութակ է նվագել, մինչդեռ հայտնի գիտնականը ջութակ սկսել է նվագել 4 տարեկանից։

Leave a Comment