Ռուսաստանն Իրանին, Ղազախստանին և Ադրբեջանին առաջարկել է անցկացնել Կասպից ծովի պետությունների ռազմածովային զորավարժություններ

Ռուսաստանն Իրանին, Ղազախստանին և Ադրբեջանին առաջարկել է 2026 թվականին անցկացնել Կասպից ծովի պետությունների ռազմածովային զորավարժություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարների հանդիպում և բանակցություններ։

«Ռուսական կողմը հանդիպման մասնակիցներին առաջարկել է 2026 թվականին անցկացնել Կասպից ծովի պետությունների ռազմածովային ուժերի բազմակողմ ռազմածովային զորավարժություններ՝ նավագնացության և ծովային տնտեսական օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակցությունների ընթացքում ռուսական կողմն առաջարկել է նաև վերսկսել ռազմածովային փորձագետների խմբերի աշխատանքը՝ Կասպից ծովում ռազմածովային ոլորտում փոխըմբռնման և համագործակցության հնգակողմ հուշագրի ստորագրումն ավարտին հասցնելու համար։

Leave a Comment