Ալիևն ու Պուտինը պատրաստվում են հանդիպման

Ալիևն ու Պուտինը պատրաստվում են հանդիպման

Դուշանբեում կկայանա Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Չորեքշաբթի օրը ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահը պետական ​​այցով ժամանել է Տաջիկստան։

«Տաջիկստան այցի՝ նախապես հայտարարված ծրագրից բացի, կկայանա նաև Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հոկտեմբերի 10-ին Դուշանբեում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Leave a Comment