Յոզուա Զիրկզեն կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Յոզուա Զիրկզեն ցանկանում է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Goal-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա հարձակվողը դժգոհություն է հայտնել իր խաղաժամանակից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դեռևս մեկնարկային կազմում չի խաղացել։

Խաղային պրակտիկայի պակասը նաև հանգեցրել է նրան, որ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որոշել է չհրավիրել նրան հոկտեմբերյան մարզումների համար։

Leave a Comment