Քյուֆթայով շաուրմա, հոթդոգ ու բուրգեր․ Էջմիածնում քյուֆթայի 3-րդ փառատոնն էր

https://arm.sputniknews.ru/20251008/qjuftajvov-shaurma-hvotdvog-u-burger-ejmiatsnum-qjuftaji-3-rd-paratvonn-er-94382501.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/08/94384615_153:0:1113:720_1920x0_80_0_0_1e3807496d1a05fe86822ca9fcfd3c8b.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էջմիածին, քյուֆթա, տեսանյութեր, տեսանյութ, видео

էջմիածին, քյուֆթա, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Այսօր Էջմիածինը նշում է քաղաքի հիմնադրման 2710-ամյակը, տոնական միջոցառումների կողքին անցկացվում է նաև արդեն ավանդական դարձած Քյուֆթայի փառատոնը։

Երբևէ փորձե՞լ եք քյուֆթայով կարկանդակներ, շաուրմա, բուրգեր, հոթդոգ։ Եթե դեռ ոչ, ուրեմն ներկա չեք եղել Էջմիածնի քյուֆթայի փառատոնին։ Արդեն 3-րդ անգամ անցկացվող փառատոնի «գլխավոր հերոս» քյուֆթան յուրահատուկ ձևով ներկայացնելու համար մասնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2019թ․-ին, հետո եկավ քովիդի համավարակը, ու փառատոնին հերթ չէր հասնում։ 4 տարվա ընդմիջումից հետո 2024թ․-ից փառատոնը վերադարձավ Էջմիածին։

Փառատոնի մասնակիցներից Գևորգ Մուրադյանն ասում է՝ սա հրաշալի հնարավորություն է Էջմիածնի խոհանոցի այցեքարտային կերակրատեսակը ներկայացնելու համար։ Նրա խոսքով՝ հենց Էջմիածինն է քյուֆթայի բնօրրանն ու հայրենիքը։

Թեպետ լավագույն քյուֆթայի հայրենիքի տիտղոսի համար Էջմիածնի հետ պայքարում է Գավառը, բայց էջմիածնեցիները պնդում են՝ լավագույնն իրենցն է, դրա համար էլ փառատոնը հասցրել է սիրվել ոչ միայն տեղացիների կողմից, զբոսաշրջիկների թիվն էլ է մեծացել։

Այս տարի առանձին տաղավարով փառատոնին մասնակցում էր նաև «Երջանկության ճանապարհ» մտավոր զարգացման խնդիր ունեցող 18-65 տարեկան անձանց ցերեկային զբաղվածության կենտրոնը։ Տաղավարում ներկայացված էին կենտրոնի շահառուների ձեռքերով պատրաստված կերակուրներ։ Կենտրոնի սոցիալ-հոգեբան Հռիփսիմե Արսենյանի խոսքով՝ շահառուները մեծ ոգևորությամբ են պատրաստվել օրվան։

«Մեզ համար այս փառատոնը նաև հնարավորություն է ներկայանալու հանրությանը, նաև պաշտոնյաներին, պատմելու մեր մասին»,- ասում է Հռիփսիմեն։

Ի դեպ, այս տարի քաղաքն առանձնահատուկ մեծ թվով հյուրեր է ունեցել, քանի որ նշվում է Էջմիածնի 2710-ամյակը։

Leave a Comment