Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որի կարողությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը, հայտնում է Bloomberg-ը։

Նախորդ ամռանը 40-ամյա ֆուտբոլիստը երկարաձգեց իր պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ՝ վաստակելով ավելի քան 400 միլիոն դոլար:

Գովազդային եկամուտը ներառյալ՝ Ռոնալդուի կարողությունը գնահատվում է 1.4 միլիարդ դոլար։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն հնգակի «Ոսկե գնդակի» դափնեկիր է:

Leave a Comment