Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Արցախի պետական այրերը այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հայրենազրկված արցախցիների առջև առաջացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Հանդիպման ժամանակ նրանք անդրադարձել են Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին և արցախցիների հետ բնակության վայրերում տարվող աշխատանքներին։
Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների և ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերի համատեղ բարձրաձայնումը։
