Նոր տեղեկություն Նիկո Շլոտերբերգի ապագայի վերաբերյալ

«Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբերգը շուտով կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, ըստ Bild-ի։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը լրանում է 2027 թվականին։

Շլոտերբերգը ներկայումս պահանջում է 10 միլիոն եվրո աշխատավարձ՝ առանց հարկերի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը» և «Բավարիան»։

Ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել մենիսկի վնասվածքից և այս մրցաշրջանում մասնակցել է չորս խաղի՝ ստանալով մեկ դեղին քարտ և ոչ մի գոլ չխփելով։

Leave a Comment