ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀԷՑ-ում այսօրվանից հազարավոր նախագծային աշխատանքների արտապատվիրակումն իրականացվում
է մրցույթով ընտրված 4 ընկերությունների՝ համաչափ 6 չափաբաժիններով.
սրանով վերջ է դրվում տարիներ ի վեր բացառապես 1 (եւս մեկ՝ արբանյակ) փոխկապակցված,
արտոնյալ ընկերության կողմից նախագծային աշխատանքների կատարման մենաշնորհային գործունեությանը։
Այսօրվանից մեկնարկում ենք էներգահամակարգը բաշխիչ ցանցին միացնելու (նոր բաժանորդ
դառնալու) աշխատանքների իրականացման նպատակով կապալառու ընկերություններ ներգրավելու
մրցույթների գնահարցումների փուլը.
դրանով վերջ կդրվի տարիներ ի վեր բացառապես 4 փոխկապակցված, արտոնյալ մենաշնորհային
կազմակերպությունների միջոցով այդ աշխատանքներն իրականացնելու արատավոր պրակտիկային,
ինչի արդյունքում «ավանդաբար» ունենում էինք նոր սպառողների միացման հայտերի հազարավոր
ուշացումներ։