ԵՄ-ն նախատեսում է մինչև 2030 թվականը 2.5 տրիլիոն եվրո ծախսել զենքի և անօդաչու թռչող սարքերի վրա

Եվրամիությունը նախատեսում է մինչև 2030 թվականը 2.5 տրիլիոն եվրո ծախսել զենքի արտադրության վրա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հակազդեցության միջոցների վրա։ Այս մասին հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար

Անդրիուս Կուբիլիուսը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանում Եվրոպայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի վերաբերյալ լսումներում։

«Մենք ունենք մինչև 2030 թվականը տարբեր պաշտպանական կարիքների համար 2.5 տրիլիոն եվրո ծախսելու կարողություն», – հայտարարել է Կուբիլիուսը։ Նա հույս է հայտնել, որ այս գումարը կներառի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների մի մասը։

Հոկտեմբերի 1-ին Կոպենհագենի գագաթնաժողովում ԵՄ երկրները չկարողացան համաձայնության գալ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվող ռուսական ակտիվների բռնագրավման սխեմայի շուրջ: Բելգիան դեմ արտահայտվեց այդ ծրագրին՝ վախենալով Ռուսաստանի արձագանքից նման քայլի նկատմամբ:

Leave a Comment