
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդացի, որ Պերուի Խուլիի շրջանի եպիսկոպոս Սիրո Քիսպե Լոպեսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ սիրուհիներ ունի:
Շատ զարմացած եմ: Ի՞նչ կարիք կար նման բան անելու: Պետք էր ասել, որ դա կաթոլիկ եկեղեցու ներքին գործն է և պահանջել Պերուի վարչապետի հրաժարականը: Կամ կարելի էր ենթականերին հանձնարարել ընդդիմադիր շարժում սկսել: Կամ զանգվածային անկարգություններ պլանավորել: Զինված հեղաշրջման կոչ անել, ի վերջո:
Աստվածաբանությունից հեչ բան չեն հասկանում այս պերուացիները»:
Աղբյուրը` Ռուբեն Ռուբինյան