Օկապոն ՄԱԿ–ի աշխատանքային խմբին քննադատել է Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ կարծիքի համար

https://arm.sputniknews.ru/20251008/okapvon-maki-ashkhatanqajin-khmbin-qnnadatel-e-ruben-vardanjani-veraberjal-kartsiqi-hamar-94374348.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0d/80624445_0:0:1424:1067_1920x0_80_0_0_a0b8de9cbf8a90ee679e6911d3dc7b1e.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուիս մորենո օկամպո, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուբեն վարդանյան

լուիս մորենո օկամպո, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուբեն վարդանյան

Բաժանորդագրվել

Լուիս Մորենո Օկամպոն ապացուցել է աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկայի կապն Ադրբեջանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ՄԱԿ-ի աշխատանքային խմբին կոչ է արել անվավեր ճանաչել Ադրբեջանի կողմից կալանավորված հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ կարծիքը: Օկամպոն իր մասնագիտական կարծիքում նշել է, որ կա շահերի բախում և զեկույցն օբյեկտիվ չի կարող համարվել։

ՄԱԿ-ի` անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը (WGAD) եզրակացրել է, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չի եղել։ Ավելին` անհիմն է համարել հայկական կողմի պնդումները, թե Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է իր իրավունքները պաշտպանելու համար։

«Ուկրաինացի իրավաբան Գաննա Յուդկիվսկան (WGAD-ի ներկայիս նախագահող) պետք է ինքնաբացարկ հայտներ Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի աշխատանքային խումբ բերված բոլոր գործերից։ Կա շահերի բախում, քանի որ նա «Equity Law Firm» իրավաբանական ընկերության ակտիվ գործընկերն է, իսկ այդ ընկերությունը տարիներ շարունակ ծառայություններ է տրամադրել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղղակի ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև»,– գրել է Օկապոն։

ՄՔԴ առաջին դատախազը հավելել է, որ Յուդկիվսկայի ամուսինը սերտ կապ ունի Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչպես նաև մեղադրվում է կոռուպցիայի մեջ։

«Կան հիմնավոր կասկածներ Գաննա Յուդկիվսկայի և Ադրբեջանի միջև։ Խախտում է Կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբի աշխատանքային մեթոդների 5-րդ կետը, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների վարքագծի կանոնագրքի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 12-րդ և 15-րդ հոդվածները, և պաշտոնատար անձանց կարգավիճակը, հիմնական իրավունքները և պարտականությունները կարգավորող կանոնները »,– նշել է Օկամպոն։

Նրա խոսքով` ուսումնասիրված բոլոր փաստաթղթերը հստակ սահմանում են, որ մանդատակիրները պետք է գործեն անկախ, անաչառ և զերծ արտաքին ազդեցություններից, և պահանջում են, որ նրանք ինքնաբացարկ հայտնեն, երբ կարող է առաջանալ շահերի բախում։

Հիշեցնենք` Ռուբեն Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին, պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։ Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվեց և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Leave a Comment